Description
«Կապիկալիզմ»-ը սատիրիկ, դաժան ու անհարմար ճշմարտություններով հյուսված աշխարհ է, որտեղ մարդը երբեմն ավելի քիչ մարդ է, քան իր իսկ ստեղծած համակարգերը։ Այս գիրքն իր մեջ միավորում է երեք անկախ պատմություն՝ «Իդըլ»-ը, «ԻնծիՆախ»-ը և «Լռագրող»-ը, որոնք առաջին հայացքից ներկայացնում են տարբեր իրականություններ, սակայն վերջում միախառնվում են մեկ ընդհանուր հանգուցալուծման մեջ՝ բացահայտելով նույն հիվանդությունը՝ կապիկացած քաղաքակրթությունը։
Այստեղ փառասիրությունը ներկայացվում է որպես հավատ, կեղծ բարոյականությունը՝ որպես մասնագիտություն, իսկ տեղեկատվությունը՝ որպես զենք։
Հերոսները պայքարում են ոչ միայն մարդկանց, այլ նաև այն հասարակական մեխանիզմների դեմ, որոնք մարդուն աստիճանաբար վերածում են դեր խաղացող արարածի՝ պատրաստ ամեն ինչի հանուն ազդեցության, ճանաչման կամ պարզապես գոյատևման։
«Կապիկալիզմը» արթնացնում է բոլոր զգացումները, բացի խղճահարությունից։ Այն ստիպում է ծիծաղել այնտեղ, որտեղ պետք է սարսափել, և սարսափել այնտեղ, որտեղ բոլորը վաղուց սովորել են ծիծաղել։
Այս սատիրան հայելի է, որի մեջ նայելը երբեմն ավելի վտանգավոր է, քան այն կոտրելը։

Reviews
There are no reviews yet.