Skip to main content

AtmaGir

Կայքի օգտագործման պայմաններ

Գաղտնիության քաղաքականություն

Սույն Գաղտնիության քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես է «Ատմագիր» ՍՊԸ-ն հավաքագրում, օգտագործում, պահպանում և պաշտպանում Կայքի օգտատերերի և գնորդների անձնական տվյալները։

Կայքից օգտվելով կամ մեզ Ձեր անձնական տվյալները տրամադրելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք սույն Գաղտնիության քաղաքականությանը և համաձայն եք Ձեր տվյալների մշակմանը՝ սույն քաղաքականության և ՀՀ օրենսդրության համաձայն։

1. Ինչ տվյալներ ենք մենք հավաքագրում

Մենք կարող ենք հավաքագրել հետևյալ անձնական տվյալները՝

  • անուն և ազգանուն,
  • հեռախոսահամար,
  • էլեկտրոնային փոստի հասցե,
  • առաքման հասցե,
  • վճարման հետ կապված տեղեկություններ՝ այնքանով, որքանով անհրաժեշտ է պատվերի մշակման համար,
  • պատվերների պատմություն,
  • Կայքից օգտվելու տեխնիկական տվյալներ, այդ թվում՝ IP հասցե, սարքի և դիտարկչի տվյալներ, այցելության ամսաթիվ և ժամ,
  • նամակագրություն կամ հաղորդագրություններ, որոնք Դուք ուղարկում եք մեզ,
  • նորություններին բաժանորդագրվելու դեպքում՝ Ձեր տրամադրած կոնտակտային տվյալները։

2. Տվյալների հավաքագրման նպատակները

Ձեր անձնական տվյալները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով՝

  • պատվերների ընդունում, հաստատում և կատարում,
  • ապրանքների առաքում,
  • վճարումների մշակման աջակցություն,
  • հաճախորդների սպասարկում և հարցումներին պատասխան,
  • պատվերի կարգավիճակի մասին տեղեկացում,
  • վերադարձի կամ փոխհատուցման գործընթացների իրականացում,
  • Կայքի աշխատանքի բարելավում,
  • վիճակագրական և վերլուծական նպատակներ,
  • նորությունների, առաջարկների կամ տեղեկությունների ուղարկում, եթե Դուք տվել եք համապատասխան համաձայնություն կամ բաժանորդագրվել եք դրանց,
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարում։

3. Իրավական հիմքեր

Ձեր անձնական տվյալները մշակվում են ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական ակտերի համաձայն։

Տվյալների մշակման հիմքեր կարող են լինել՝

  • Ձեր համաձայնությունը,
  • պատվերի կամ պայմանագրային հարաբերության կատարումը,
  • Ընկերության օրինական շահը՝ Կայքի և ծառայությունների բնականոն աշխատանքն ապահովելու համար,
  • օրենքով սահմանված պարտավորությունների կատարումը։

4. Վճարային տվյալներ

Առցանց վճարումների դեպքում վճարային տվյալները կարող են մշակվել բանկերի կամ վճարային համակարգերի կողմից։ Ընկերությունը չի պահպանում Ձեր բանկային քարտի ամբողջական տվյալները, եթե վճարումը կատարվում է երրորդ կողմի անվտանգ վճարային համակարգի միջոցով։

Խնդրում ենք ծանոթանալ նաև համապատասխան վճարային համակարգի կամ բանկի պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը։

5. Cookies և տեխնիկական տվյալներ

Կայքը կարող է օգտագործել cookies և նմանատիպ տեխնոլոգիաներ՝

  • Կայքի աշխատանքը ապահովելու,
  • օգտատիրոջ նախընտրությունները հիշելու,
  • Կայքի այցելությունների և օգտագործման վերաբերյալ վիճակագրություն կազմելու,
  • Կայքի բովանդակությունը և ծառայությունները բարելավելու նպատակով։

Դուք կարող եք Ձեր դիտարկչի կարգավորումներով սահմանափակել կամ անջատել cookies-ի օգտագործումը, սակայն դա կարող է ազդել Կայքի որոշ գործառույթների աշխատանքի վրա։

6. Տվյալների փոխանցում երրորդ անձանց

Մենք չենք վաճառում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց։

Ձեր տվյալները կարող են փոխանցվել միայն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է՝

  • պատվերի առաքման համար առաքման ծառայություններին,
  • վճարման մշակման համար բանկերին կամ վճարային ծառայություններ մատուցողներին,
  • Կայքի տեխնիկական սպասարկման կամ հոսթինգի ծառայություններ մատուցողներին,
  • հաշվապահական, իրավաբանական կամ այլ մասնագիտական ծառայություններ մատուցողներին,
  • օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական կամ իրավասու մարմիններին։

Երրորդ անձանց փոխանցվող տվյալների ծավալը սահմանափակվում է տվյալ ծառայությունը մատուցելու համար անհրաժեշտ նվազագույն չափով։

7. Տվյալների պահպանում և անվտանգություն

Մենք ձեռնարկում ենք ողջամիտ կազմակերպչական և տեխնիկական միջոցներ՝ Ձեր անձնական տվյալները չարտոնված մուտքից, կորստից, փոփոխումից, բացահայտումից կամ ոչնչացումից պաշտպանելու համար։

Ձեր տվյալները պահվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն քաղաքականության մեջ նշված նպատակների իրականացման, պատվերների սպասարկման, հաշվապահական և հարկային պարտավորությունների կատարման կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման համար։

8. Օգտատիրոջ իրավունքները

Դուք իրավունք ունեք՝

  • ստանալ տեղեկություն Ձեր անձնական տվյալների մշակման մասին,
  • պահանջել մուտք Ձեր անձնական տվյալներին,
  • պահանջել ուղղել ոչ ճշգրիտ կամ թերի տվյալները,
  • պահանջել արգելափակել կամ ոչնչացնել Ձեր անձնական տվյալները, եթե առկա են օրենքով նախատեսված հիմքեր,
  • հետ կանչել Ձեր համաձայնությունը, եթե տվյալների մշակումը հիմնված է համաձայնության վրա,
  • հրաժարվել մարքեթինգային հաղորդագրություններից։

Ձեր իրավունքներից օգտվելու համար կարող եք դիմել մեզ՝ Կայքում նշված կապի միջոցներով։

9. Երեխաների տվյալներ

Կայքը նախատեսված չէ այն անձանց կողմից ինքնուրույն օգտագործման համար, որոնք օրենքով չունեն գործարք կնքելու անհրաժեշտ իրավունակություն։ Եթե պատվերը կատարվում է անչափահասի անունից, ապա այն պետք է իրականացվի ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ։

10. Հղումներ դեպի այլ կայքեր

Կայքում կարող են լինել հղումներ դեպի երրորդ անձանց կայքեր կամ ծառայություններ։ Մենք պատասխանատվություն չենք կրում այդ կայքերի բովանդակության, անվտանգության կամ գաղտնիության քաղաքականության համար։ Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ տվյալ կայքերի պայմաններին և գաղտնիության քաղաքականություններին։

11. Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ

Ընկերությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Գաղտնիության քաղաքականությունը։ Փոփոխությունները հրապարակվում են Կայքում և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այլ բան նշված չէ։

12. Կապ

Գաղտնիության քաղաքականության կամ Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝

«Ատմագիր» ՍՊԸ
Էլ. փոստ՝ hello@atmagir.com
Հեռախոս՝ +374 95 547337
Հասցե՝ք Երևան, Խանջյան 47