-
Գոռ Կիրակոսյանի նոր սատիրա
Կապիկալիզմ
«Կապիկալիզմը» արթնացնում է բոլոր զգացումները, բացի խղճահարությունից։ Այն ստիպում է ծիծաղել
այնտեղ, որտեղ պետք է սարսափել, և սարսափել այնտեղ, որտեղ բոլորը վաղուց սովորել են ծիծաղել։
Այս սատիրան հայելի է, որի մեջ նայելը երբեմն ավելի վտանգավոր է, քան այն կոտրելը։
-
Շնորհակալության օրագիր
Շնորհագիր
Օրական ընդամենը 15 րոպե և ավելի շատ խաղաղություն, ուրախություն և ներքին հանգստություն
-
Մայրիկների օրագիր
Մայրագիր
Յուրաքանչյուր կյանք արժանի է պատմվելու։
Մայրագիրը ստեղծվել է, որպեսզի կյանքի կարևոր դրվագները, զգացմունքներն ու փորձառությունները չմնան միայն հիշողություններում, այլ վերածվեն արժեքավոր գրքի՝ գրված Ձեր իսկ բառերով։
Մեր մասին
Ի՞նչ է Ատմագիրը
«Ատմագիր» անվանումը երկու լեզուների և երկու մշակույթների միաձուլում է։ «Ատմա» (आत्मा) սանսկրիտով նշանակում է հոգի, ներքին էություն, իսկ «գիր»՝ հայերեն գրություն, խոսք, գիրք։
Այս երկու բառերի միասնության մեջ ծնվել է մեր գաղափարը՝ ստեղծել գրքեր, որոնք խոսում են ոչ միայն մտքի, այլև հոգու հետ
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր գիրք իր մեջ կրում է փոփոխության հնարավորություն։
Այդ հավատով էլ ստեղծում ենք գրքեր, օրագրեր և նախագծեր, որոնք նպաստում են ինքնաճանաչմանը, անձնային աճին և ներքին ներդաշնակությանը։ Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն բովանդակության որակին, այլև այն ճանապարհին, որով հեղինակի միտքը վերածվում է ամբողջական գրքի։
Մենք աջակցում ենք հեղինակներին գրքի ստեղծման և հրատարակման ամբողջ ընթացքում՝ գաղափարի ձևավորումից մինչև պատրաստի գրքի լույսընծայումն ու ընթերցողին հասնելը։
Մեր աշխատանքի հիմքում համագործակցությունն է, վստահությունը և յուրաքանչյուր ստեղծագործության նկատմամբ անհատական մոտեցումը։
Ինչո՞վ ենք մենք զբաղվում
Մեր հիմնական ուղղությունները
Մենք աջակցում ենք հեղինակներին իրենց գրքերի ստեղծման և հրատարակման ողջ գործընթացում, իրականացնում ենք արտասահմանյան գրքերի թարգմանություններ և ստեղծում ենք հրատարակություններ, որոնք նպաստում են անձնային աճին։
Հեղինակային գրքերի հրատարակում
Ունե՞ք ձեռագիր, գաղափար կամ գիրք, որը ցանկանում եք հրատարակել։ Մենք կարող ենք աջակցել բոլոր փուլերում՝ խորհրդատվությունից մինչև տպագրություն և տարածում։
Արտասահմանյան գրքերի թարգմանություններ
Մենք ընտրում, թարգմանում և հրատարակում ենք արտասահմանյան արժեքավոր գրքեր, որոնք կարող են ընդլայնել մտածողությունը, խորացնել ինքնաճանաչումը և դառնալ ներքին աճի աղբյուր։
Մեր սեփական նախագծերը
Մենք ստեղծում ենք օրագրեր, աշխատանքային տետրեր և զարգացնող հրատարակություններ, որոնք օգնում են մարդուն ավելի գիտակից ապրել, նկատել կյանքի գեղեցկությունը և պահպանել կարևոր զգացումները։
Ինչո՞ւ աշխատել մեզ հետ
Անհատական մոտեցում
Յուրաքանչյուր գիրք ունի իր ճանապարհը, և մենք փորձում ենք հասկանալ հեղինակի ձայնը, թեման և նպատակները։
Լեզվական և գեղագիտական որակ
Ուշադրություն ենք դարձնում ոչ միայն տեքստի ճշգրտությանը, այլև գրքի ընդհանուր տեսքին, էջադրությանը, շապիկին և ընթերցողի փորձառությանը։
Իմաստալից թեմաներ
Մեզ հետաքրքրում են գրքեր, որոնք խոսում են մարդու ներքին աշխարհի, արժեքների, ընտանիքի, հոգևորության և զարգացման մասին։
Գրքի ամբողջական ճանապարհ
Կարող ենք աջակցել տարբեր փուլերում՝ գաղափարից, խմբագրումից և դիզայնից մինչև տպագրություն, էլեկտրոնային ձևաչափ և տարածում։
Մեր խոսքը մի կողմ՝ լսեք ինչ են ասում մեր հեղինակները
Մեր հեղինակների կարծիքը
Գոռ Կրակոսյան
ՀեղինակՍիրով ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ատմագիր» հրատարակչությանը՝ «Իդըլ» վիպակը կյանքի կոչելու, գրքին հավատալու և նրան արժանի ճանապարհ տալու համար։
Առանձնահատուկ շնորհակալություն՝ գրքի խմբագրին՝ Արմինե Հակոբյանին։ Նրա ուշադիր, նուրբ և մտավոր խորքային աշխատանքը մեծապես նպաստեց, որ «Իդըլ»-ը լինի ոչ միայն ասելիքով, այլև ձևով ամբողջական գործ։
Սա հենց այն դեպքն է, երբ գիրքն անցնում է պրոֆեսիոնալ ու սրտացավ ձեռքերով, և դառնում պիտանի ներկայացնելու հանրությանը։
Շնորհակալ եմ վստահության, համագործակցության և պրոֆեսիոնալ մոտեցման համար։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական ❤️
Աննա Վասիլյան
ՀեղինակՑանկանում եմ խոսել իմ և Ատմագիր հրատարակչության համագործակցության մասին։
Նախ ցանկանում եմ նշել, որ գիրք գրելու ցանկությունը ինձ մոտ հայտնվել էր դեռևս 2024 թվականին և ես պլանավորում էի 2025 թվականին՝ երբ մեր ամուսնության 5 տարիներ այդ ժամանակ տպագրել, բայց որոշ հանգամանքների պատճառով չստացվեց։
Իմ նախկին գործընկերուհին՝ Արմինեն, ով նաև գրքի խմբագիրն է, մի օր ինձ գրում և հայտնում է, որ նա իր ընկերուհու հետ հրատարակչություն է բացել և եթե ես դեռ ցանկություն ունեմ գիրքը հրատարակելու, կարող եմ դիմել իրենց և նրանք կօգնեն ինձ։
Ես այդ լուրից ոգևորված, շարունակում եմ գրել իմ պատմությունը և անընդհատ կապի մեջ լինելով աղջիկների հետ, քննարկելով ամեն մի դետալ աշխատում ենք գրքի վրա։ Եվ ահա աշխատելով 5-6 ամիսների ընթացքում մենք միահամուռ ուժերով ստացանք շատ գեղեցիկ աշխատանք։
Ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել գրքի գրաֆիկ դիզայներ Եվգենիա Էվոյանին, ով ամեն մի մանրուք հաշվի է առել և ստացել գրքում տեղ գտած նկարները։ Եվգենիա ջան անչափ շնորհակալ եմ շատ հրաշք նկարների համար ❤️
Հաջորդ շնորհակալությունս ուզում եմ հայտնել Արմինեյին, ով անընդհատ աշխատում էր տեքստի խմբագրության վրա, նաև առաջարկելով շատ գեղեցիկ ձևակերպումներ։ Արմին ջան շնորհակալ եմ շատ ❤️
Ինձ համար շատ դժվար էր այս ամիսների ընթացքում գրել և նորից հիշել-վերապրել այն ամենը ինչ որ եղել է մեր ճանապարհին թե’ լավ, թե’ վատ դրվագները և եթե չլիներ աղջիկների այսքան հոգեհարազատ մոտեցումը, իմ կարծիքով հրատարակումը ավելի կերկարաձգվեր։
Շնորհակալ եմ շատ մեր համագործակցության համար սիրելի Ատմագիր հրատարակչություն 🥰🥰
Ձեր գիրքն ու Ձեր ոճը, մեր փորձով ու հմտությամբ
Ուզո՞ւմ եք հրատարակել Ձեր գիրքը
Եթե Ձեր ներսում կա գիրք, որը սպասում է իր ժամանակին, մենք կարող ենք օգնել այն դարձնել իրականություն։
Կարևոր չէ՝ Դուք արդեն ունեք պատրաստ ձեռագիր, թե միայն գաղափար։ Մենք կօգնենք հասկանալ հաջորդ քայլերը, ընտրել ճիշտ ձևաչափը, պատրաստել գիրքը հրատարակության և հասցնել այն ընթերցողին։
Ատմագիրի կողմից ստեղծված` Հայաստանում առաջինը
Շնորհակալության օրագիր
Շնորհակալության օրագիրը հրավեր է ամեն օր մի պահ կանգ առնելու, նկատելու լավը և արժևորելու այն ամենը, ինչ արդեն կա Ձեր կյանքում։ Այս պարզ ամենօրյա սովորույթը կարող է օգնել զարգացնել երախտագիտության զգացումը, ավելի գիտակցված ապրել և ներքին ներդաշնակություն գտնել։