Skip to main content

AtmaGir

Ինչո՞վ կարող ենք Ձեզ օգտակար լինել

Մեր ծառայությունները

Ատմագիրը նրանց համար է, ովքեր
հավատում են գրքի փոխակերպող ուժին

Մենք աշխատում ենք հեղինակների, թարգմանիչների, տարբեր ոլորտների մասնագետների և ընթերցողների հետ՝ ստեղծելով գրքեր ու հրատարակչական նախագծեր հոգևորության, հոգեբանության, ինքնաճանաչման, ինքնազարգացման և գիտակից կյանքի թեմաներով։

Մեր աշխատանքը ներառում է երեք հիմնական ուղղություն՝ հեղինակային գրքերի հրատարակում, արտասահմանյան գրքերի թարգմանություն և սեփական հրատարակչական նախագծերի ստեղծում։

Հեղինակային գրքերի հրատարակում

Ունե՞ք ձեռագիր, գաղափար կամ գիրք, որը ցանկանում եք հրատարակել։ Մենք կարող ենք աջակցել բոլոր փուլերում՝ խորհրդատվությունից մինչև տպագրություն և տարածում։

Արտասահմանյան գրքերի թարգմանություններ

Մենք ընտրում, թարգմանում և հրատարակում ենք արտասահմանյան արժեքավոր գրքեր, որոնք կարող են ընդլայնել մտածողությունը, խորացնել ինքնաճանաչումը և դառնալ ներքին աճի աղբյուր։

Մեր սեփական նախագծերը

Մենք ստեղծում ենք օրագրեր, աշխատանքային տետրեր և զարգացնող հրատարակություններ, որոնք օգնում են մարդուն ավելի գիտակից ապրել, նկատել կյանքի գեղեցկությունը և պահպանել կարևոր զգացումները։

Աջակցություն հեղինակներին`
գրքի հրատարակման բոլոր փուլերում

Եթե Ձեր ներսում կա գիրք, պատմություն, գաղափար կամ կարևոր ասելիք, որը ցանկանում եք հասցնել ընթերցողին, մենք կօգնենք այն վերածել իրականության։

Շատ հեղինակներ կանգ են առնում ոչ թե այն պատճառով, որ ասելիք չունեն, այլ որովհետև չգիտեն՝ ինչ քայլերով առաջ գնալ․ ինչ ձևաչափ ընտրել, ինչպես ավարտին հասցնել ձեռագիրը, ինչպես պատրաստել այն տպագրության, որտեղ հրատարակել և ինչպես հասցնել այն ընթերցողին։

Մենք ուղեկցում ենք հեղինակին գրքի ստեղծման և հրատարակման տարբեր փուլերում՝ գաղափարից մինչև պատրաստի գիրք։

 

Ո՞ւմ համար է այս ծառայությունը

Ինչով կարող ենք օգտակար լինել

Հեղինակային բլոկի հաղթահարում

Եթե հեղինակը կանգ է առել, դժվարանում է շարունակել կամ չի կողմնորոշվում կառուցվածքի, բովանդակության կամ հաջորդ քայլերի հարցում, մենք օգնում ենք համակարգել նյութը, հստակեցնել գրքի ուղղությունը և վերադառնալ ստեղծագործական ընթացքին։

Խորհրդատվություն և հրատարակչական ուղեցույց

Օգնում ենք հասկանալ՝ ինչ ձևաչափով է նպատակահարմար հրատարակել գիրքը, ինչ տարբերակներ կան տպագիր և էլեկտրոնային հրատարակության համար, ինչ քայլեր են անհրաժեշտ գաղափարը կամ ձեռագիրը ավարտուն գրքի վերածելու համար։

Էջադրում և գրքի ձևավորում

Պատրաստում ենք գրքի ներքին էջադրումը՝ տպագրական պահանջներին համապատասխան։ Ուշադրություն ենք դարձնում ընթեռնելիությանը, էջերի գեղեցիկ կառուցվածքին և ընդհանուր գեղագիտական ամբողջականությանը։

Խմբագրում և սրբագրում

Իրականացնում ենք հայերեն և ռուսերեն տեքստերի խմբագրում ու սրբագրում՝ պահպանելով հեղինակի ձայնը, ոճը և հիմնական ասելիքը։ Աշխատում ենք տեքստի պարզության, լեզվական ճշգրտության, տրամաբանական կառուցվածքի և ընթերցանության հոսքի վրա։

Տպագրության կազմակերպում և նախատպագրական աշխատանքներ

Օգնում ենք ընտրել համապատասխան տպագրական լուծում՝ կախված գրքի տպաքանակից, ձևաչափից, թղթի տեսակից, կազմի տարբերակից և բյուջեից։

Պատրաստում ենք ֆայլերը տպագրության՝ հաշվի առնելով չափերը, լուսանցքները, գունային պահանջները, շապիկի կառուցվածքը և տպարանի տեխնիկական չափորոշիչները։

Շապիկի դիզայն և նկարազարդումներ

Ստեղծում ենք գրքի շապիկ, որը արտահայտում է գրքի գաղափարը, ժանրը և տրամադրությունը՝ միաժամանակ լինելով գրավիչ և մասնագիտական տեսք ունեցող։ 

Ըստ նախագծի բնույթի՝ կարող ենք ստեղծել նկարազարդումներ։ Մենք աշխատում ենք տաբեր գեղարվեստական ոճերով՝ այդ թվում համագործակցելով թե’ մասնագիտացած նկարիչ-նկարազարդողների հետ, թե’ ԱԲ իլլյուստրատորների հետ՝ առաջարկելով ձեզ գնային ճկունություն և նկարազարդումների տաբեր փաթեթներ։

Էլեկտրոնային գրքեր

Օգնում ենք պատրաստել և տեղադրել էլեկտրոնային գրքերը առցանց հարթակներում, այդ թվում՝ LitRes, Amazon Kindle և այլ համապատասխան հարթակներում՝ ըստ գրքի լեզվի, ձևաչափի և շուկայի։

Մեր գնացուցակը և ծառայությունների մանրամասն նկարագրությունը

Խնդրում ենք պատմեք մեզ մի քիչ Ձեր գրքի մասին։ Մենք անմիջապես կուղարկենք գնացուցակը և կապ կհաստատենք Ձեզ հետ՝ համագործակցության լավագույն տարբերակը գտնելու նպատակով