Skip to main content

AtmaGir

Երբ գիրքը խոսում է հոգու հետ

Մեր մասին

Երբ գիրքը խոսում է հոգու հետ

«Ատմագիր» հրատարակչությունը հիմնադրվել է 2025 թվականին՝ Եվգենիա Էվոյանի և Արմինե Հակոբյանի կողմից՝ որպես ստեղծագործական և մշակութային տարածք, որտեղ գիրքը դիտվում է ոչ միայն որպես գիտելիքի աղբյուր, այլև որպես գաղափարների, արժեքների և ներքին աճի ուղեկից։

«Ատմագիր» անվանումը երկու լեզուների և երկու մշակույթների միաձուլում է։ «Ատմա» (आत्मा) սանսկրիտով նշանակում է հոգի, ներքին էություն, իսկ «գիր»՝ հայերեն գրություն, խոսք, գիրք։
Այս երկու բառերի միասնության մեջ ծնվել է մեր գաղափարը՝ ստեղծել գրքեր, որոնք խոսում են ոչ միայն մտքի, այլև հոգու հետ։

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդու ներսում կա ստեղծագործական ուժ, իսկ յուրաքանչյուր արժեքավոր գաղափար արժանի է դառնալու գիրք և հասնելու իր ընթերցողին։

Այդ պատճառով «Ատմագիրը» ստեղծվել է հեղինակներին աջակցելու, նրանց ձայնը լսելի դարձնելու և հայ ընթերցողին խորիմաստ, ոգեշնչող ու գեղեցիկ գրքեր ներկայացնելու նպատակով։

Մեզ համար գիրքը պարզապես տեղեկատվության կրող չէ։ Այն կարող է դառնալ ուղեկից, օգնել մարդուն ճանաչել ինքն իրեն, վերաիմաստավորել իր փորձառությունները, գտնել նոր ուժ և նոր հեռանկարներ։

Մենք ուղեկցում ենք հեղինակներին ստեղծագործական ճանապարհի յուրաքանչյուր փուլում՝ գաղափարի ձևավորումից մինչև գրքի հրատարակում և ընթերցողին հասնելը։ Մեր աշխատանքի հիմքում վստահությունն է, մարդկային վերաբերմունքը, մասնագիտական բարձր չափանիշները և համոզմունքը, որ լավ գիրքը կարող է փոխել կյանքեր։

Մեր հիմնադիրները

Արմինե Հակոբյան

Համահիմնադիր, Գործադիր տնօրեն

Արմինեի կյանքում գիրը երբեք չի լռել։ Նրա առաջին բանաստեղծությունները ծնվելեն դեռ մանկության տարիներին՝ շատ ավելի վաղ, քան գրականությունը կդառնարնրա կյանքի գլխավոր ուղիներից մեկը։

Գրքերի հանդեպ սերն ու հոգևորի նկատմամբ հետաքրքրությունը տարիների ընթացքում ձևավորել են նրա աշխարհայացքն ու ստեղծագործական ձեռագիրը։ Որպես գրող, գեղարվեստական թարգմանիչ, խմբագիր և ընթերցասեր՝ նա մշտապես որոնել և ներկայացրել է այն գրքերը, որոնք կարող են դիպչել մարդու ներաշխարհին։

Արմինեի համար գիրքը միայն պատմություն կամ գիտելիք չէ այն հանդիպում է մարդու և իր իսկ ներաշխարհի միջև։ Այդ մոտեցումն այսօր արտացոլվում է նաև«Ատմագրի» գործունեության մեջ։

Որպես գործադիր տնօրեն՝ նա հաջողությամբ համատեղում է ստեղծագործական տեսլականը և կառավարման հմտությունները՝ առաջնորդելով հրատարակչության ռազմավարական զարգացումը, աշխատելով հեղինակների հետ և օգնելով կյանքի կոչել այն գրքերը, որոնք կարող են իրական արժեք ստեղծել ընթերցողների համար։

Եվգենիա Էվոյան

Համահիմնադիր, Գեղարվեստական ղեկավար

Եվգենիայի ստեղծագործական ճանապարհը նույնպես սկսվել է վաղ մանկությունից։ Իր առաջին հեքիաթ-գիրքը նա ստեղծել է երկրորդ դասարանում՝ սեփական ձեռքերով հավաքելով և ձևավորելով այն։

Տարիների ընթացքում գրելը, նկարելը և դիզայնը միավորվեցին մեկ ամբողջության մեջ՝ ձևավորելով նրա մասնագիտական և ստեղծագործական ինքնությունը։ Հետագայում նա հրատարակեց իր բանաստեղծությունների ժողովածուն և շարունակեց իր ճանապարհը գրականության ու արվեստի ոլորտներում։

Մասնագիտությամբ դիզայներ և նկարիչ լինելով՝ Եվգենիան մասնակցել է բազմաթիվ գրքերի ստեղծման՝ յուրաքանչյուր նախագծում համադրելով գեղագիտական ճաշակը, զգայունությունը և մանրուքների նկատմամբ ուշադրությունը։

«Ատմագրում» նա պատասխանատու է հրատարակչության տեսողական լեզվի, գրքերի ձևավորման և գեղարվեստական ամբողջականության համար։ Նրա աշխատանքն ապահովում է այն գեղեցկությունը, ներդաշնակությունն ու յուրահատուկ ոճը, որոնք յուրաքանչյուր գիրք դարձնում են ոչ միայն ընթերցվող, այլև զգացվող։