Description
«Մայրագիրը» գիրք է, որը պահպանում է մայրիկի պատմությունը՝ նրա մանկությունը, երազանքները, կյանքի փորձը, խորհուրդները։ Այն ամենը, ինչ հաճախ մնում է չասված։
«Մայրագիրը» ներկայացված է կյանքի փուլերով։ Այն սկսվում է ծագումից և ընտանեկան արմատներից,
որտեղ կարելի է գրել ընտանիքի պատմությունը, հիշել նախնիներին, փոխանցել այն, ինչ սերունդներով է եկել։
Հետո՝
✨ վաղ մանկության տուն
✨ դպրոց և ուսուցում
✨ ընկերներ ու մանկական խաղեր
✨ դեռահաս տարիք
✨ երիտասարդություն, երազանքներ
✨ ընտանիք, մայրություն, կյանքի փորձ
Յուրաքանչյուր փուլ սկսվում է լուսանկարի կամ որևէ հուշի համար նախատեսված հատուկ տեղով, որպեսզի հիշողությունը ունենա ոչ միայն բառ, այլ նաև պատկեր։
Ապա յուրաքանչյուր բաժին ներկայացված է մի քանի ուղղորդող հարցերով, որոնք օգնում են հեշտությամբ վերապրել այդ շրջանը,
հիշել մանրուքները, ձևակերպել զգացողությունները։
Վերջում կան նաև դատարկ էջեր, քանի որ կյանքը միշտ ավելին է, քան այն, ինչ կարելի է ձևակերպել հարցերով։ Դատարկ էջերը նախատեսված են այն մտքերի, հիշողությունների ու պատմությունների համար, որոնք չեն տեղավորվել մեր հարցերի շրջանակներում, բայց կարևոր են արժանի են գրվելու։
Սա պարզապես օրագիր չէ։
Սա կյանքի պատմությունն է՝ հավաքված մեկ վայրում։
Այն լրացվում է՝ դառնալով ընտանեկան արժեք, որը կմնա տարիներով։
Հավերժ։









Reviews
There are no reviews yet.