Description
Կշեռքները գիտեն, որ կյանքը բաղկացած է հակադրություններից՝ լույսից ու ստվերից, հույսից ու կարոտից, հանդիպումներից ու հրաժեշտներից։
Նրանք փորձում են այդ հակադրությունների միջև գտնել մի մեղեդի, որի ներքո աշխարհը կդառնա մի փոքր ավելի գեղեցիկ։ Նրանց գրավում է նրբությունը, ոգեշնչում՝ արվեստը, իսկ սերը նրանց համար երկու հոգիների միջև ծնվող ամենակատարյալ ներդաշնակությունն է։
Այս բացիկը նրանց համար է, ովքեր նույնիսկ ամենասովորական օրում կարողանում են գեղեցկություն գտնել և հավատում են, որ աշխարհը կարելի է փոխել մի փոքր բարությամբ։
Չափս՝ 10 × 15 սմ։





Reviews
There are no reviews yet.