Ես ծնվել եմ, Թեհրանից փոքր ինչ հեռու, փոքրիկ, բայց միևնույն ժամանակ հրաշալի քաղաք Քաջարանում, զրո տարեկանում։
Մեծացել եմ տարին 365 օր արագությամբ։ Մանկապարտեզ չեմ գնացել, որովհետև ճանապարհը չգիտեի։
Հաճախել եմ դպրոց և ավարտել մեծ հաջողություններով, համալսարան ընդունվել և ավարտել եմ նույնպես հաջողությամբ։
Բանակից դուրս եկա երկու տարի անց, նախընտրելով ժամանակ սպանել մագիստրատուրայում։
Աշխատել եմ աշխատում եմ մինչ օրս։
Վերջերս այցելեցի հոգեբանի, որպեսզի խոսենք իմ տրավմաներից, բայց նա չընդունեց ինձ, ասելով որ ինձ տրավմատոլոգ է պետք։
Ահա այդպիսի սպորտաձև է հոկեյը։