Skip to main content

AtmaGir

Մեր հեղինակները

Գոռ Կիրակոսյան

Գոռ Կիրակոսյանի նոր սատիրա

Կապիկալիզմ

«Կապիկալիզմ»-ը սուր սատիրա է․ գիրք, որը միաժամանակ ստիպում է մտածել ու ժպտալ։

Գոռ Կիրակոսյանը բարդ ու ծանր թեմաները մատուցում է սուր հումորով, անսպասելի շրջադարձերով ու հիշվող կերպարներով՝ ընթերցանությունը վերածելով ոչ միայն մտորելու, այլև իսկական հաճույք ստանալու փորձառության։

միացեք նախավաճառքին

Ձեռք բերեք «Կապիկալիզմ»-ի թղթային տաբերակը բացառիկ պայմաններով և եղեք գրքի առաջին ընթերցողներից մեկը

գրքի մասին

Երբ փառասիրությունը ներկայացվում է որպես հավատ,
կեղծ բարոյականությունը՝ որպես մասնագիտություն,
իսկ տեղեկատվությունը՝ որպես զենք

«Կապիկալիզմ»-ը սատիրիկ, դաժան ու անհարմար ճշմարտություններով հյուսված աշխարհ է, որտեղ մարդը երբեմն ավելի քիչ մարդ է, քան իր իսկ ստեղծած համակարգերը։ 

Այս գիրքն իր մեջ միավորում է երեք անկախ պատմություն՝ «Իդըլ»-ը, «ԻնծիՆախ»-ը և «Լռագրող»-ը, որոնք առաջին հայացքից ներկայացնում են տարբեր իրականություններ, սակայն վերջում միախառնվում են մեկ ընդհանուր հանգուցալուծման մեջ՝ բացահայտելով նույն հիվանդությունը՝ կապիկացած քաղաքակրթությունը։

ժանր

Ժամանակակից սատիրա

Գրքի ֆորմատ

Տպագիր,
էլեկտրոնային pdf և epub

ժամանակ

Հայաստան, մեր օրեր

ընթերցողներ

18+
պարունակում է էրոտիկ ենթատեքստ և ոչ նորմարիվ բառապաշար

գրքից հատված

Գիտնականները գլուխ են ջարդում համոզիչ հիմնավորումներ բերելու համար, թե ինչու են մարդիկ գիշերը սիրում իրար, բայց նրանց բացատրությունները չափազանց բարդ են։ Զարմանալի համընկմամբ՝ որքան շատ են անջատվում լույսերը, այնքան շատանում է սերը։ Մարդիկ սկսում են սիրել իրար, որովհետև մթության մեջ ավելի հեշտ է պատկերացնել ուրիշին․ նրան, ում գոնե մեկ անգամ կցանկանային հասնել։

կապիկալիզմ մաս 1
հեղինակի մասին

Գոռ Կիրակոսյան

Ես ծնվել եմ, Թեհրանից փոքր ինչ հեռու, փոքրիկ, բայց միևնույն ժամանակ հրաշալի քաղաք Քաջարանում, զրո տարեկանում։

Մեծացել եմ տարին 365 օր արագությամբ։ Մանկապարտեզ չեմ գնացել, որովհետև ճանապարհը չգիտեի։

Հաճախել եմ դպրոց և ավարտել մեծ հաջողություններով, համալսարան ընդունվել և ավարտել եմ նույնպես հաջողությամբ։

Բանակից դուրս եկա երկու տարի անց, նախընտրելով ժամանակ սպանել մագիստրատուրայում։

Աշխատել եմ աշխատում եմ մինչ օրս։

Վերջերս այցելեցի հոգեբանի, որպեսզի խոսենք իմ տրավմաներից, բայց նա չընդունեց ինձ, ասելով որ ինձ տրավմատոլոգ է պետք։

Ահա այդպիսի սպորտաձև է հոկեյը։

 
միացեք նախավաճառքին

Եղեք առաջին ընթերցողներից և
ձեռք բերեք Կապիկալիզմը թղթային տաբերակը բացառիկ պայմաններով

Գոռ Կիրակոսյանի Կապիկալիզմ Սատիրա