Միացե'ք մեզ
«Առաջին ընթերցող» ակումբ
ԱՏՄԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՈՂ ԱԿՈՒՄԲ
Կարդացե՛ք այն,
ինչ դեռ չեն կարդացել մյուսները
Միացե՛ք Ատմագրի Առաջին ընթերցող ակումբին, ծանոթացե՛ք մեր նոր գրքերին մինչև դրանց պաշտոնական հրատարակությունը և կիսվե՛ք ձեր անկեղծ կարծիքով։
Ձեր ընթերցողական փորձը կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ ապագա գրքի ուժեղ և թույլ կողմերը՝ մինչև այն կհասնի տպարան։
Ոչ մի սպամ՝ ցանկացած պահին Դուք կարող եք հրաժարվել բաժանորդագրությունից։
Ի՞նչ եք ստանում՝ միանալով ակումբին
«Առաջին ընթերցողի» առավելությունները
Մենք մշտապես աշխատում ենք նոր թարգմանությունների և հայ հեղինակների գրքերի վրա ու հաճույքով կկիսվենք Ձեզ հետ
-
Նոր գրքերը՝ ներքին կարգով
Ընթերցեք Ատմագրի ընտրված նոր գրքերի ու հատվածները մինչև դրանց պաշտոնական թողարկումը։ -
Ներքին հայացք հրատարակչական գործընթացին՝
մասնակցեք գրքերի ստեղծմանը գնահատելով շապիկների դիզայնների տարբերակները, վերնագրերը կամ այլ նյութերը -
Ձեր կարծիքը լսելի է
Ձեր արձագանքները կօգնեն խմբագրական թիմին ավելի լավ հասկանալ ընթերցողի փորձը և նկատել այն, ինչ հնարավոր է չերևա ստեղծման ընթացքում։ -
Ստացեք բացառիկ հնարավորություններ՝
Ակումբի անդամները կարող են գնել նախընտրած գրքերը ամենացածր՝ նախավաճառքի գնով, առաջինը տեղեկանալ նոր հրատարակությունների մասին և ստանալ «Առաջին ընթերցողների» համար նախատեսված հատուկ առաջարկները։
ինչպե՞ս է աշխատում ակումբը
Ընդամենը մի քանի պարզ քայլ
Միանում եք ակումբին
Թողնում եք ձեր էլ․ փոստի հասցեն և դառնում Ատմագրի Առաջին ընթերցող ակումբի անդամ։
Ստանում եք հրավեր
Երբ նոր փորձնական նյութը կամ նոր գրքի հատվածը պատրաստ է լինում, մենք այն կուղարկենք ձեր էլ․ փոստին։
Ընթերցում եք
Դուք եք որոշում՝ ցանկանում եք մասնակցել տվյալ ընթերցմանը, թե ոչ։ Պարտադիր մասնակցություն չկա։
Կիսվում եք կարծիքով
Ընթերցելուց հետո պատասխանում եք մի քանի պարզ հարցի և պատմում ձեր տպավորությունների մասին։
պարզապես կարդացեք
Պետք չէ լինել գրականագետ
«Առաջին ընթերցող» լինելու համար անհրաժեշտ չէ մասնագիտական կրթություն, խմբագրման փորձ կամ գրական քննադատի հմտություններ։
Անհրաժեշտ է ընդամենը ՍԵՐ գրքերի ու գրականության նկատմամբ։
Եթե սիրում եք կարդալ և կարող եք անկեղծ ասել՝
«սա ինձ գրավեց»,
«այստեղ կորցրի հետաքրքրությունս»,
«այս միտքը մնաց ինձ հետ»,
«այս մասը չհասկացա»,
ձեր կարծիքն արդեն արժեքավոր է։
Մենք փնտրում ենք ոչ թե «ճիշտ» գնահատականներ, այլ իրական ընթերցողների կարծիքը։
ԱՏՄԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՈՂ ԱԿՈՒՄԲ
Բացահայտե՛ք հաջորդ գիրքը
մինչև դրա լույս տեսնելը
Միացե՛ք «Առաջին ընթերցող» ակումբին և ստացեք նոր փորձնական ընթերցումների հրավերները ձեր էլ․ փոստին։